ՓՈՔՐԻԿ ՃԵՂՔԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՐՏԱԿԵԼ ՄԵԾ ՆԱՎԸ...

NEWPLAST  լաբորատորիան նախատեսված է պոլիմերային հիմքով արտադրատեսակների փորձարկման համար: Այն համալրված է արտասահմանյան առաջատար ընկերությունների արտադրության նորագույն և Հայաստանում  եզակի սարքերով ու սարքավորումներով:

Լաբորատորիան առավել խորը մասնագիտացված է պլաստմասե և մետաղապլաստե խողովակների ու կցամասերի փորձարկման ուղղությամբ: Այստեղ կատարվում են խողովակների որակի ստուգման շատ կարևոր փորձարկումներ: Այդ փորձարկումների շնորհիվ բացահայտվում են արտադրանքի` նույնիսկ ամենաաննշան թերությունները: Նորագույն, նուրբ ու ճշգրիտ սարքավորումների շնորհիվ այս լաբորատորիան ապահովում է փորձարկումների մեծ ճշգրտություն: Լաբորատորիան սերտ կապ է պահպանում մի շարք երկրների գիտական կենտրոնների և նեղ մասնագիտացված ձեռնարկությունների հետ:

2010 թ-ին լաբորատորիան հավատարմագրվեց որպես պլաստմասե իրերի փորձարկման լաբորատորիա և կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց: Բոլոր փորձարկումներն այստեղ կատարվում են հմտորեն, անսխալ, ինչպես նաև մատչելի: Լաբորատորիան չի սահմանափակվում իր ձեռքբերումներով: Շատ մոտ ապագայում նախատեսվում են նոր սարքերի և սարքավորումների ավելացումներ, ինչպես նաև`ոլորտի ընդլայնում: 

  • Հիդրոստատիկ ճնշման փորձարկման սարք՝ XGY-10: Այս սարքի միջոցով փորձարկվում է խողովակների ներքին ճնշման դիմադրությունը 20-80 0C-ում, ինչպես նաև խողովակների պայթման ուժը: Նախատեսված է մինչև 120 մթն. Ճնշման համար: Փորձարկման անընդմեջ տևողությունը կարող է հասնել մինչև 1000 ժամի:
  • Հիդրոստատիկ ճնշման փորձարկման սարք՝ XGY-10-III: Այս սարքը նույնպես նախատեսված է խողովակների հիդրոստատիկ ճնշման դիմադրությունը որոշելու համար: Ի տարբերություն նախորդ սարքավորման, այստեղ կարող են փորձարկվել ամբողջական փաթույթներ՝ մինչև 3 փաթույթ միաժամանակ, իսկ փորձարկման անընդմեջ տևողությունը կարող է հասնել մինչև 10000 ժամի:
  • Կցամասերի միակցման ամրության որոշման սարք: Նախատեսված է կցամասերի և խողովակների միակցման ամրությունն ու դիմացկունությունը որոշելու համար:
  • Հարվածային դիմադրության ճնշման սարք XJJSerie Չափում են խողովակների և պլաստմասայե այլ իրերի հարվածադիմացկունությունը:
  • Հալույթի հոսունության որոշման սարք Taian Antai Testing Mashine: Նախատեսված է պոլիմերային հումքերի հոսունությունը որոշելու համար:
  • Խողովակների եռակցումները ստուգող ուլտրաձայնային սարք՝ Դեֆեկտոսկոպ А1212 MASTER: Այս սարքը նախատեսված է խողովակների մեջ եղած, ինչպես նաև եռակցումների ժամանակ առաջացած արատների հայտնաբերման համար: Շատ հարմար օգտագրծվում է ինչպես լաբորատորիայում, այնպես էլ արդեն պատրաստի խողովակաշարերի ստուգման համար:
  • Ունիվերսալ սարքավորում IPT M350-5AT: Բազմաֆունկցիոնալ սարքավորում է, որը նախատեսված է պլաստմասաների, մետաղների և այլ նյութերի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների փորձարկման համար: Որոշում է սեղման, ջարդման, ձգման, ճկման ուժեր և դրանց հետ կապված բազմաթիվ մեծություններ: Սարքը միակն է Հայաստանում, արտադրված է գերմանական հայտնի IPT ընկերության կողմից:
  • Հիդրոստատիկ ճնշման փորձարկման սարք` ROTHENBERGER: Հիդրոստատիկ ճնշման փորձարկման շարժական սարք է: Նախատեսված է մինչև 60 մթն. ճնշման համար: Պարզ է օգտագործման մեջ և շատ հարմար:
  • Հիդրոստատիկ ճնշման փորձարկման կայանք: Նախատեսված է ապակեպլաստե խողովակների հիդրոստատիկ ճնշման դիմացկունությունը որոշելու համար: Խողովակը չի կտրվում, այն փորձարկվում է ամբողջական:
  • Կարծրաչափ Բարկոլի: Նախատեսված է պինդ մարմինների մակերեսի կարծրության որոշման համար:
  • Ֆրակցիոն մաղ վիբրացիոն՝ 0.02-1.35 մմ:
  • Կշեռք անալիտիկ: Կշռում է 10-4գ ճշտությամբ:
  • Ուլտրաձայնային հաստության որոշման սարք UM-1: Թույլ է տալիս որոշել արտադրանքի հաստությունը այնպիսի տեղերում, որտեղ հնարավոր չէ որոշել սովորական չափիչ գործիքներով: