NEWPLAST ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Իսկ արդեն 2007թ., առաջինը Անդրկովկասում, հիմնադրվեց մետաղապլաստե խողովակների ամենաժամանակակից հոսքագծերով զինված արտադրությունը:

NEWPLAST ընկերության արտադրանքի որակը ընկերության գլխավոր չափանիշն է: Քանի որ որակյալ արտադրանք ստանալու հիմնական նախապայմաններից մեկը որակյալ հումքն է, ընկերությունը շատ ընտրողաբար է մոտենում հումք արտադրողներին, աշխատում է այնպիսի ընկերությունների հետ, որոնք մասնագիտացված են միայն մեկ տեսակի հումքի արտադրությունում և առաջատար են ամբողջ աշխարհում: Իսկ հումքի որակը և արդեն պատրաստի արտադրանքը մանրամասն հսկողություն են անցնում ժամանակակից սարքերով և սարքավորումներով հագեցած, ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջների համապատասխան հավատարմագրված լաբորատորիայում:

 

NEWPLAST ընկերության արտադրանքը

NEWPLAST ընկերության արտադրանքի շարքում են տարբեր չափերի պոլիմերային և մետաղապլաստմասե խողովակներ, համակցող դետալների և հենքային ամրանների լայն ընտրանի, ինչպես նաև ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարներ, որոնք նախատեսված են ամենատարբեր աշխատանքների իրականացման համար.

NEWPLAST ընկերությունը յուրացրել է շինարարության համար նյութա- և էներգախնայող տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության համար ջրախնայող ոռոգման համակարգերի արտադրությունը: Ընկերությունը Հայաստան է ներմուծել բնակելի և արդյունաբերական շինությունների խնայողական և սկզբունքորեն նոր համակարգեր՝ հիմնվելով Հյուսիսային Եվրոպայի փորձի վրա:

NEWPLAST ընկերությունը 2011թ. ստեղծեց ևս մեկ ընկերություն (GRP Systems), որն արտադրում է մեծ տրամագծի խողովակներ՝ երկրի կոմունալ և մայրուղային տնտեսության ֆոնդի վերակառուցման համար:

NEWPLAST ընկերության շուկայական քաղաքականությունը

NEWPLAST ընկերության շուկայական քաղաքականության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առաջարկում է խողովակաշարերի լայնածավալ համակարգեր, ինչպես նաև համակցող դետալների ամենալայն ընտրանի: Ընկերությունն ամեն ինչ անում է իր հաճախորդների հարմարավետության համար:

NEWPLAST   – մենք պատասխանատու ենք ձեր հարմարավետության համար

Яндекс.Метрика