EXPO 2016

21 Հունիսի 2016

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ» խորագրով իններորդ միջազգային մասնագիտացված խոշորագույն ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ 2016թ -ի մայիսի 27—29-ը, մասնակցում էին բնագավառը ներկայացնող ավելի քան 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ՝Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից, որոնք սպառողին ներկայացան ոլորտի նորամուծություններով: Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ: NewPlast ընկերության արտադրանքի շարքում են տարբեր չափերի պոլիմերային և մետաղապլաստմասե խողովակներ, համակցող դետալների և հենքային ամրանների լայն ընտրանի, ինչպես նաև ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարներ: Դրանք նախատեսված են շինարարական և բարեկարգման աշխատանքների իրականացման համար: «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի արտադրանքի որակը ընկերության հաջողության գրավականն է, իսկ որակյալ արտադրանք ստանալու հիմնական միջոցներից մեկը որակյալ հումքն է: Այդ իսկ պատճառով «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» –ն աշխատում է ոլորտում մասնագիտացած և աշխարհի առաջատար ընկերությունների հետ: «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» ընկերությունն ամեն ինչ անում է իր հաճախորդների հարմարավետության համար: Ընկերությունը իր հաճախորդին է ներկայանում կաթիլային ոռոգման համակարգերով: Ձեռք բերեք ցանկացած տեսակի բուսականության համար նախատեսված որակյալ խողովակներ՝ մատչելի գներով: «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ»՝ Առաջատարին բնորոշ որակ: